Ֆրանսիայի փողոցներում 45 հազար ոստիկան և որոշ զրահամեքենաներ են տեղակայվել
Ֆրանսիայի փողոցներում 45 հազար ոստիկան և որոշ զրահամեքենաներ են տեղակայվել՝ անկարգությունները ճնշելու համար, հայտնում է «Ռոյթերսը»:
Չորրորդ գիշերն է՝ ֆրանսիական քաղաքներում զանգվածային անկարգություններ են տեղի ունենում այն բանից հետո, երբ ոստիկանները սպանել են ճանապարհային պարեկության ծառայողների պահանջին չենթարկվող 17-ամյա ծագումով արաբ վարորդին:
Ճգնաժամային հանձնաժողովը վճռել է երկրում տեղաշարժի որոշ սահմանափակումներ մտցնել:
Փարիզում չեն բացառում, որ կառավարությունը կարող է ընդունել Ֆրանսիայում արտակարգ դրություն հայտարարելու որոշում: