Վահագն Խաչատուրյանը ծանոթացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Տավուշում իրականացվող մի քանի ծրագրերի իրականացման ընթացքին
Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի և Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանի ուղեկցությամբ այցելել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը և հիվանդանոցի տնօրեն Գարունիկ Ղուշչյանը ներկայացրել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառուցվող նոր ինֆեկցիոն մասնաշենքը: Այնուհետև Հանրապետության նախագահը Տավուշի մարզպետի և Հայկակ Արշամյանի ուղեկցությամբ