Իր հստակ պարտավորությունից հետ կանգնելու փոխարեն Ադրբեջանը պետք է կատարի դրանք. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Ադրբեջանը պետք է կատարի Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
«Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, կառավարություններ, միջազգային իրավապաշտպաններ համակարծիք են Լեռնային Ղարաբաղում հումանիտար լուրջ իրավիճակի գնահատման և Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու կոչի հարցում, ինչը հաստատված է Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով: Իր հստակ պարտավորությունից հետ կանգնելու փոխարեն Ադրբեջանը պետք է կատարի դրանք»,- գրել է նա: