Ադրբեջանցի սահմանապահ է հանկարծամահ եղել
![Ադրբեջանցի սահմանապահ է հանկարծամահ եղել](https://gdb.rferl.org/01000000-0aff-0242-7cd6-08db81317164_w800_h450.jpg)
Trend լրատվական գործակալության փոխանցմամբ, հուլիսի 30-ին հանկարծամահ է եղել Ադրբեջանի պետական սահմանային ծառայության զինծառայող Սաիդ Գուրբանովը:
Նա մահացել է սահմանապահ դիրքից վերադառնալուց հետո: Նա իրեն վատ է զգացել: Նրան տեղում առաջին օգնություն են ցույց տվել, ապա մոտակա վայրից բուժաշխատողներեր են ժամանել, սակայն զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել:
Trend-ը չի հաղորդել, թե քանի տարեկան էր զինծառայող Գուրբանովը և առողջական ինչ խնդիր կարող էր նրա մահվան պատճառը դառնալ: