Որտե՞ղ և ի՞նչ պայմաններում են պահվում Արմեն Սմբատյանն ու նրա որդին՝ Սերգեյ Սմբատյանը. Sputnik Արմենիա
Իսրայելում և ՌԴ–ում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանն ու նրա որդին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, պահվում են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Տեղեկությունը հայտնում է քրեակատարողական ծառայությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը: Նրանք տարբեր խցերում են, քանի որ Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ սահմանափակվել է կալանավորված անձ Սերգեյ Սմբատյանի