Ստեղծված իրավիճակում ազգային կարող և առողջ ուժերի համախմբումը այլընտրանք չունի. «Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարությունը Դավիթ Իշխանյանի ընտրության վերաբերյալ
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարությունը ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի ընտրության վերաբերյալ Ս.թ. օգոստոսի 7-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ է ընտրվել «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, ՀՅԴ բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը։ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը արձանագրում է. Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետի հաղթահարումից է կախված ոչ միայն Արցախի,