Ապատեղեկատվության տարածման մարտահրավերներն ու սպառնալիքները Հայաստանում. Դավիթ Ստեփանյան
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Տեղեկատվական տարածություն նպատակամղված նետվող ապատեղեկատվությունը դարձել է մեր կյանքի առօրյա երևույթներից մեկը: Մինչդեռ քաջ հայտնի է, որ ապատեղեկատվությունը ծայրահեղ բացասական հետևանքներ է ունենում հասարակական կյանքի, մեր հասարակության հոգեբանական վիճակի, պետության և պետական ինստիտուտների բնականոն գործունեության վրա։ Հայաստանի պարագայում, որը դեռևս պատերազմում է Ադրբեջանի հետ, ապատեղեկատվությունը գոյութենական սպառնալիք է հայկական պետականության շարունակականության դեմ, հատկապես Հայաստանի