Վարդապետյանը հույս է հայտնել, որ Եվրաջասթի հետ լիարժեք համագործակցելու հնարավորությունը կնպաստի անդրազգային բնույթի հանցագործությունների քննության արդյունավետության բարձրացմանը
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել դեսպանին Եվրոպական միության ցուցաբերած աջակցության համար՝ ուղղված Եվրոպայի խորհրդի հետ համատեղ կազմակերպած «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձրաստիճան խորհրդաժողովի անցկացմանը: Այս համատեքստում Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ մոտ ապագայում նախատեսվում է նման