Կալանքի երկարացմանը սպասելիս. Տիգրան Աթանեսյանն Արմեն Աշոտյանի հետ լուսանկար է հրապարակել
Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը լուսանկար է հրապարակել հակակոռուպցիոն դատարանից, որտեղ քննվում է Աշոտյանի կալանքի ժամկետի երկարացման հարցը։
«Կալանքի երկարացմանը սպասելիս...» , - լուսանկարին կից գրել է Տիգրան Աթանեսյանը։
Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ Աշոտյանին իրավապահները ձերբակալել են հունիսի 15-ին: Նա մեղադրվում է վատնման, կազմակերպման եւ խափանման միջոցի պայմանները խախտելու մեջ: