Ավտոմոբիլների լցավորման կայանը տարիներ շարունակ գործել է ապօրինի․ քրեական վարույթ է նախաձեռնվել
Երևան քաղաքի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է «Միսաք Մանուշյանի անվան» պուրակը, պուրակին հարակից՝ Եզնիկ Կողբացի և Արամի փողոցների հատման մասում տեղակայված` արտադրական վտանգավոր օբյեկտ հանդիսացող ավտոմոբիլների լցավորման կայանի գործունեության իրավաչափությունը։ Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ինքնակամ զավթված` համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում, առանց քաղաքաշինական ու նախագծային որևէ փաստաթղթերի, տեխնիկական անվտանգության ոլորտի