Ռեստորանում կրակոցներ արձակելուց հետո չհասցրեց իր ծննդյան առթիվ գողական խորհրդանիշով թխված տորթը համտեսել. Shamshyan.com
Shamshyan.com. Երեկ՝ սեպտեմբերի 7-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդանի կիրճում գործող «8-րդ հրաշալիք» ռեստորանային համալիրի տարածքում կրակոցներ են հնչել։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 22։50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 33-ամյա Արթուր Հ․-ն իր ծննդյան օրը «8-րդ հրաշալիք» ռեստորանում նշելու