«Չկա նման բան»․ քաղաքապետի թեկնածուն ժխտում է Ավինյանի պնդումը, թե կառուցապատողների մոտ փոշու պաշտպանիչ ցանցեր կան․ «Առերեսում»
Ես դառը հեգնանք եմ այս ամեն ինչի մեջ տեսնում, որովհետեւ չեմ կարող լուրջ վերաբերվել մի կառույցի, որը մի ձեռքով (կամ նույն ձեռքով) թույլատրում է Երեւանի կենտրոնում (եւ ոչ միայն կենտրոնում) 30-40 մետրանոց փորվածքները. դրանք ծնվում են, ինչպես սնկերն անձրեւից հետո։ Բայց մյուս ձեռքով (կամ նույն ձեռքով) նույն սեղանի վրա փորձում են դա վերահսկել։ Դա կեղծավորություն է։ Դա կոգնիտիվ դիսոնանս է։