Ժաննա Անդրեասյան․ «Ես այստեղ չեմ գտնվում ծնողների հետ հանդիպման համար»
44-օրյա պատերազմում զոհված հերոսների ծնողները Շենգավիթի դատարանի շենքի մոտ սպասում էին իրենց բախտակից Գարիկ Գալեյանի խափանման միջոցի քննարկման լուրին, երբ դատարանի առջեւ հայտնվեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, որը եկել էր Կոմիտասի անվան պանթեոնում օլիմպիական եռակի չեմպիոն, լեգենդար Ալբերտ Ազարյանի հուղարկավորությանը մասնակցելու։ Նախարարի՝ դատարանի շենքի առաջ իրենցից մի քանի մետր հեռավորության վրա կանգնելը վրդովվեցրեց ծնողներին, որոնք