Պետք է քայլեր ձեռնարկել պետության քունքին դրված հրազենը հեռացնելու և փոխվստահության մթնոլորտ ձևավորելու համար․ Սամվել Շահրամանյան
Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Սամվել Շահրամանյանի ելույթը ԱԺ հատուկ նիստում Ազգային ժողովի հարգելի նախագահ և պատգամավորներ, Արցախի Հանրապետության մայր օրենքը Արցախը հռչակել է որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն և ամրագրել, որ Արցախի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն այն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված այլ եղանակներով: Սահմանադրության