Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակ հանրային գիտակցության վրա ազդեցության համար մշակվել են ընթացակարգային միֆերի շարք, որոնք հաջողությամբ աշխատել են վերջին 5 տարիների ընթացքում. Արմեն Հովասափյան
Ըստ էության՝ պետք է հստակ արձանագրենք, որ մենք ականատես եղանք Փաշինյանի ուղղորդմամբ ու հանձնարարականով «կարված» հերթական շինծու քրեական վարույթի հետ․ սա նրա ձեռագիրն է, քանի որ Նիկոլը սիրում է հարմար պահի, հանրային աղմուկ ապահովել կամ հակապետական ու հակահայկական քայլն անելուն զուգահեռ հանրային ուշադրություն շեղել։