Իմփիչմենթի համար զանգվածայնություն է պետք. Անդրանիկ Թևանյան
Հանրապետության հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը:
Ժամանակ առ ժամանակ ավելանում են ոստիկանական ուժերը, քիչ առաջ ևս մի քանի մեքենայով ոստիկաններ բերվեցին Հանրապետության հրապարակ: Իրավիճակն այս պահին հանգիստ է:
Հավաքված քաղաքացիները մեծամասամբ արցախցիներ են, որոնք արդեն երկրորդ օր է՝ հարազատների հետ կապ չէին կարողանում հաստատել:
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը, պատասխանելով իմփիչմենթի գործընթաց սկսելու հայտարարության վերաբերյալ «Ազատության» հարցին, ասաց՝ Իմփիչմենթի համար զանգվածայնություն է պետք,
«Դա մի օրվա գործընթաց չէ, երբ որ զանգվածայնությունը կապահովվի, դրանք զուգընթաց գործընթացներ են», - ասաց նա:
«Իշխանափոխությունը մենք չենք պատկերացնում հարձակումները կամ այլ բաները, մենք գործողությունը պատկերացնում ենք մարդկանց զանգվածայնությունը ապահովելը և իշխանափոխություն անելը», - նշեց Թևանյանը:
Հանրահավաքի ավարտին մի խումբ մարդիկ հայտարարեցին՝ չեն ուզում հեռանալ հրապարակից՝ նշելով, թե դժգոհ են կազմակերպիչներից: