Ըմբշամարտի ԱԱ․ պայքարը սկսում են հունահռոմեականները
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի են դուրս գալիս հունահռոմեական ոճի ըմբիշները։
Մրցումային առաջին օրը մրցագորգ դուրս կգա Հայաստանի 4 ներկայացուցիչ՝ Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ)։