Ըստ Արցախի՝ Ադրբեջանը խախտել է հրադադարը, կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից․ Բաքուն հերքում է
Ըստ Ստեփանակերտի՝ կրակոցները լսելի են նաև մայրաքաղաքի կենտրոնում։
Անվտանգության նկատառումներից ելնելով ոստիկանությունը հորդորում է մնալ ապաստարաններում, իսկ իրավիճակի մասին հավելյալ կտեղեկացնեն։
«Միջադեպի մասին տեղեկացրել ենք ռուս խաղաղապահների հրամանատարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկելու պահանջով», - ասված է հայտարարությունում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ստեփանակերտի ուղղությամբ գրոհ ձեռնարկելու մասին տեղեկությունները։
Կրակոցների մասին «Ազատությանը» փոխանցել է նաև Արցախի բնակիչներից մեկը։