ԼՂ հարցով ՄԱԿ ԱԽ նիստին հանդես կգան նաև Ժոզեպ Բորելն ու Արարատ Միրզոյանը
Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի թեմայով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին ելույթով հանդես կգա նաև ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Այս մասին հայտնում է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունն իր X-ի էջում:
Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն էլ տեղեկացրել է, որ նախարար Արարատ Միրզոյանը նույնպես հանդես կգա ելույթով:
The post ԼՂ հարցով ՄԱԿ ԱԽ նիստին հանդես կգան նաև Ժոզեպ Բորելն ու Արարատ Միրզոյանը appeared first on ԳԱԼԱ.