Զգուշավոր տարածեք գրառումները, որոնցով կարող են զբաղվել Ադրբեջանի հատուկ ծառայությունները
Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել, զգուշացնելով զերծ մնալ այնպիսի գրառումներ անելուց, որոնցից կարող են օգտվել ադրբեջանական հատուկ ծառայությունները։
«Հայրենակիցներ, էս պահին շատ կարեւոր ա հասկանալ, որ արցախցիք պատանդ են։ Ու իրենցով կարող է սկսեն զբաղվել ադրբեջանական հատուկ ծառայությունները։ Զգուշավոր տարածեք գրառումները, փորձեք հնարավորինս փակել անունները։ Ճառերում միացրեք ինքնաջնվող տարբերակը։ Մարդիկ վտանգի տակ են, պետք է զգուշավոր լինեք, մինչեւ հասկանանք, ինչ է կատարվում»,– գրել է նա։
The post Զգուշավոր տարածեք գրառումները, որոնցով կարող են զբաղվել Ադրբեջանի հատուկ ծառայությունները appeared first on ԳԱԼԱ.