Добавить новость
World News in Armenian

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Միրզոյան. Հաջորդ քայլով Բաքուն կարող է Հայաստանին միջանցք պարտադրել

Ադրբեջանը գնում է պատերազմի ճանապարհով`արհամարհելով միջազգային հանրության կոչերն ու սկզբունքները, երեկ ՄԱԿ֊ի Գլխավոր Վեհաժողովում հայտարարեց Հայաստանի արտգործնախարարը: Արարատ Միրզոյանը պնդեց` Բաքուն ոչ թե խաղաղություն է ուզում, այլ բացահայտ հայտարարում, որ «ուժն է ծնում իրավունք»:


«Բառացիորեն մեկ տարի առաջ հենց այս ամբիոնից ՀՀ վարչապետը ներկայացրեց Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ագրեսիայի և օկուպացիայի փաստը։ Այդ ժամանակվանից իրավիճակն է'լ ավելի է սրվել, և այսօր ես ստիպված եմ ներկայացնել հերթական լայնածավալ հարձակումը, այս անգամ Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովրդի դեմ՝ որպես միջազգային իրավունքի և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում: Սա ի ցույց է դնում Ադրբեջանի անարգանքն ու արհամարհանքը այստեղ՝ Նյու Յորքում, հավաքված միջազգային հանրության նկատմամբ։ Ուղերձը հստակ է՝ «դուք կարող եք խոսել խաղաղության մասին, իսկ մենք կարող ենք գնալ պատերազմի ճանապարհով, և դուք չեք կարողանա որևէ բան փոխել»,֊հայտարարեց Միրզոյանը։


Մինչ Բաքուն հավաստիացնում է, թե ռազմական վերջին հարձակման թիրախում միայն զինվորական հենակետերն են եղել և քաղաքացիական անձինք չեն տուժել, Միրզոյանը պնդեց` «վերջին տեղեկությունների համաձայն, կան ավելի քան 200 զոհվածի և 400 վիրավորի հաստատված դեպքեր, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության, կանանց և երեխաների շրջանում: Հարյուրավոր մարդկանց ճակատագիրը մնում է անորոշ»։


Հայաստանի արտգործնախարարը փաստեց, որ ՄԱԿ֊ի Անվտանգության խորհուրդը վերջին ամիսներին Ղարաբաղի հարցով մի քանի հրատապ նիստ է գումարել, Խորհրդի անդամների մեծամասնությունը դատապարտել է Լաչինի միջանցքի`արդեն 9 ամիս ձգվող արգելափակումն ու Ադրբեջանի ռազմական գործողությունները: «Խոսքով, սակայն, անհնար է Ալիևին կանգնեցնել, անհրաժեշտ է գործի անցնել»,֊ ընդգծեց Արարատ Միրզոյանը:


«Մեր տարածաշրջանում իրապես ավերիչ զարգացումների ժամանակագրությունը վկայում է, որ հիմնախնդիրները հնարավոր չէ լուծել զուտ հայտարարություններով և ընդհանուր կոչերով։ Հայաստանը բազմիցս նախազգուշացրել միջազգային հանրությանը հստակ և գործնական գործողությունների անհրաժեշտության մասին, ներառյալ՝ ՄԱԿ-ի միջգերատեսչական կարիքների գնահատման և փաստահավաք առաքելության՝ Լեռնային Ղարաբաղ գործուղելու մասին: Բայց միջազգային հանրությունը, ՄԱԿ-ը վերջին 9 ամիսների՝ 285 օրերի ընթացքում չկարողացան օգնության հասնել մարդկանց»։


Պաշտոնական Երևանն ամիսներ շարունակ հորդորում է ՄԱԿ֊ի փաստահավաք առաքելություն ուղարկել Ղարաբաղ: Երեկ արտգործնախարարը կրկին խոսեց այս մասին, ընդգծելով`բռնապետական կառավարմամբ հայտնի Ադրբեջանի դժկամությունը չպետք է միջաղգային համայնքից ավելի ուժեղ լինի:


«Միջազգային հանրությունը պետք է գործադրի բոլոր ջանքերը Լեռնային Ղարաբաղում անհապաղ ՄԱԿ-ի միջգերատեսչական առաքելություն տեղակայելու համար՝ տեղում մարդու իրավունքների, մարդասիրական և անվտանգության ոլորտում իրավիճակի մշտադիտարկման և գնահատման նպատակով: ՄԱԿ-ի հաստատությունների և այլ միջազգային կազմակերպությունների անարգել մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ մարդասիրական սկզբունքներին համապատասխան, հրամայական է»:


Ինչպես առաջ`Անվտանգության խորհրդի հրատապ նիստում , երեկվա ելույթում ևս Միրզոյանը կոչ արեց հնարավորություն ստեղծել` ՄԱԿ֊ի մանդատի ներքո Ղարաբաղում խաղաղապահ ուժեր տեղակայելու համար: Առայժմ հայտնի չէ` կա՞ նման ծրագիր, և կամ եթե քննարկման դրվի`ինչպես կարձագանքի Մոսկվան, որն ամեն կերպ փորձում է ապահովագրել սեփական խաղաղապահ առաքելության ներկայությունը Ղարաբաղում: Մինչ այդ`երեկ, Հայաստանի արտգործնախարարը զգուշացրեց`հապաղման դեպքում «Ղարաբաղի բնակչությունը կարող է ցեղասպանության ենթարկվել»:


«Այն պնդումները, թե ՄԱԿ-ը տեղում ներկա չէ, հետևաբար իրավիճակը ստուգելու հնարավորություն չունի, չեն կարող արդարացում լինել անգործության համար։ ՄԱԿ-ը համընդհանուր մարմին է, որը պետք է աջակցի զանգվածային ոճրագործությունների զոհերին ամբողջ աշխարհում՝ անկախ տարածքի կարգավիճակից, այլ ոչ թե հանդես գա մերժողական հայտարարություններով»,֊ընդգծեց արտգործնախարարը:


Ավելին, Միրզոյանն զգուշացրեց`Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններով Բաքուն չի սահմանափակվելու: Մյուս թիրախը կարող է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ժողովրդավարությունը լինել:


«Հաջորդ նպատակը կարող է լինել Հայաստանին ստիպողաբար արտատարածքային միջանցք պարտադրելը, միջանցք, որը կանցնի Հայաստանի տարածքով, բայց դուրս կլինի մեր վերահսկողությունից»,֊հայտարարեց Միրզոյանը, հավելելով`«Սա անընդունելի է Հայաստանի համար, և պետք է անընդունելի լինի միջազգային հանրության համար»։


 


 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media









103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России



Топ 10 новостей последнего часа



Rss.plus


Новости России







Rss.plus
Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России