Շուշիի շրջանի Եղցահողի բնակիչները տարհանվել են, այժմ Կոռնիձորում են. տեղեկատվական շտաբ
Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ նրանք արդեն հասել են Կոռնիձոր։
Արցախի կառավարությունն այսօր հայտնեց, որ կիրականացվի Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած և Արցախից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքների տեղափոխում Հայաստան՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։
Նաև հաղորդվել էր, որ շտապօգնության 23 մեքենա մասնագետների ու Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխում ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած 23 քաղաքացու։
Ավելի քան 8 հազար քաղաքացի է տեղահանվել իր տնից ադրբեջանական զինուժի հարձակման հետևանքով։