Սեպտեմբերի 26-ին Բրյուսելում նախատեսված է Գրիգորյանի, Հաջիևի մասնակցությամբ հնգակողմ հանդիպում
Այս մասին հաղորդում է ԱԽ քարտուղարի գրասենյակը, նշելով, որ այս հանդիպումը նպատակ ունի նախապատրաստելու հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված առաջնորդների հանդիպումը:
Իսպանական Գրանադայում Եվրամիության առաջնորդների հավաքին երկրորդ անգամ բանակցությունների նույն սեղանի շուրջ են նստելու Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրոպայի խորհրդի ղեկավարները։
Արցախի վրա ադրբեջանական հարձակումից երկու օր առաջ վարչապետ Փաշինյանն ասել էր, որ նախատեսված հնգակողմ հանդիպմանը խաղաղության պայմանագիր չի ստորագրվելու։