Добавить новость
World News in Armenian

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Մոսկվան արձագանքել է Պետդեպի խոսնակի՝ Ղարաբաղի իրավիճակի ու Հայաստանի մասին հայտարարություններին

ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերի ասուլիսին, մասնավորապես նրա խոսքերին, թե անվտանգության ոլորտում Ռուսաստանը Հայաստանի հուսալի գործընկերը չէ, արձագանքել է Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։


«Վաշինգտոնին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ծայրահեղ վտանգավոր խոսքերից ու գործողություններից, որոնք նպաստում են Հայաստանում հակառուսական արհեստական տրամադրությունների ուժեղացմանը», - Ռուսաստանի ԱԳՆ Տելեգրամ էջի համաձայն՝ ասել է Անտոնովը և կրկնել Արտգործնախարարության երեկվա հայտարարության թեզերը՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հիմնական խնդիրը ոչ թե իրավիճակի նորմալացումն է և Անդրկովկասի խաղաղ զարգացումը, այլ Ռուսաստանին ռազմավարական վնաս հասցնելը, Եվրասիական տարածքը ապակայունացնելու մտադրությունը՝ հեռանկարում տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելը։


Ռուսաստանի դեսպանի ասելով՝ ամերիկացիները, ըստ էության, կրկնում են հայ քաղաքական գործիչների հրապարակային, ոչ կառուցողական հայտարարությունները, որոնց նպատակը ներքին և արտաքին քաղաքականությունում սեփական սխալների պատասխանատվությունից հրաժարվելն է։


Մեթյու Միլլերի ասուլիսին, մասնավորապես միջազգային առաքելություն ստեղծելու հարցին, արձագանքել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, ըստ էության, պաշտպանելով Ադրբեջանի շահերը։




«Լեռնային Ղարաբաղում միջազգային առաքելության ստեղծումը հնարավոր է բացառապես Բաքի համաձայնությամբ», - այսօր ասել է Կրեմլի խոսնակը։


Պետդեպարտամենտի խոսնակը սեպտեմբերի 25-ի բրիֆինգում ասել է, որ Միացյալ Նահանգները մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով և այդ կապակցությամբ կարևորել երեք դրույթներ. - «Առաջին՝ առկա հրադադարը պահպանվի, հետագա ռազմական գործողություններ չլինեն։ Երկրորդ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հումանիտար կարիքները բավարարվեն և երրորդ, որ Ադրբեջանն ու Հայաստանը հասնեն կայուն խաղաղության համաձայնագրի»։


Առկա իրավիճակի մասին նա նշել է․ - «Ինչ վերաբերում է տեղում հումանիտար իրավիճակին, ապա Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակիչները, եթե ցանկանում են, պետք է կարողանան մնալ իրենց տներում խաղաղ ու արժանապատիվ կերպով՝ հարգելով նրանց իրավունքներն ու անվտանգությունը։ Ով ցանկանում է հեռանալ ու վերադառնալ, նրանց պետք է անվտանգ տարանցում ապահովվի՝ չեզոք, անկախ երրորդ կողմի վերահսկողության ներքո։ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում պաշտպանելու քաղաքացիական անձանց և մարդասիրական վերաբերմունք ապահովել բոլորի նկատմամբ, ներառյալ նրանց, ում կասկածում է մարտիկներ լինելու մեջ»։


Անդրադառնալով ՄԱԿ-ի կամ միջազգային այլ մոնիթորինգ իրականացնելու Հայաստանի կոչերին և այդ հարցում ԱՄՆ-ի դիրքորոշմանը, Մեթյու Միլլերը ասել է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգությունն ու իրավունքները երաշխավորելու համար պետք է միջազգային առաքելություն լինի։


«Մենք հավատում ենք, որ պետք է միջազգային առաքելություն լինի, որը կապահովի թափանցիկություն և կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի բնակիչներին ու միջազգային հանրությանը, որ նրանց իրավունքներն ու անվտանգությունը կպաշտպանվի՝ Ադրբեջանի հրապարակային հայտարարություններին համահունչ», - նշել է նա։


Ճշտող հարցին, թե արդյո՞ք այդ հարցը քննարկվում և ԱՄՆ-ն աշխատո՞ւմ է դրա վրա, Միլլերը պատասխանել է․ - «Այդ մասին ակտիվ քննարկումներ են եղել։ Մենք այդպիսի առաքելության կոչ ենք արել և աշխատում ենք մեր դաշնակիցների ու գործընկերների հետ այն ապահովելու համար»։




Ճեպազրույցում բավականին շոշափվել է Ղարաբաղի և Հայաստանի թեման, այդ թվում՝ անվտանգային ոլորտում Երևանի դժգոհությունը Ռուսաստանից, մյուս կողմից Մոսկվայի մեղադրանքներն ու քննադատությունները Հայաստանի իշխանությունների հասցեին։


Պետդեպարտամենտի խոսնակի խոսքերով՝ Ռուսաստանը ցույց տվեց, որ անվտանգության գործընկեր չէ, որի վրա կարելի է հույս դնել։


«Նրա վրա չի կարելի հույս դնել նաև որպես միջազգային գործընկերոջ», - ընդգծել է Միլլերը:


Մոսկվան Փաշինյանին քննադատում է նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար՝ այն համարելով ներկայիս իրավիճակի պատճառը։


Պետդեպարտամենտի ներկայացուցիչն ընդգծել է․ - «Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից այլ երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու հարցին, ապա մենք նրա սեփական գործողություններով տեսնում ենք, որ Ռուսաստանը հանձնառու չէ այդ սկզբունքին»։


Մեթյու Միլլերը կարևոր է համարել, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն կայուն խաղաղության համաձայնագրի։ Միացյալ Նահանգները աջակցում է դրան և հրապարակավ հայտարարել է, որ խաղաղության համաձայնագիրը հասանելի կլինի, եթե կողմերը կողմերը գնան դժվարին փոխզիջումների, «ինչը վերջին ամիսներին չենք տեսնում», ասել է ամերիկացի պաշտոնյան։


Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահ Ալիևն ու Հայաստանի վարչապետ Փաշինյանը հայտարարել են, թե պատրաստվում են գալիք շաբաթ հանդիպում ունենալ։


«Մենք կարևոր ենք համարում, որ նրանք հանդիպեն և վերջիվերջո հաղթահարեն երկու երկրներին բաժանող հակասությունները», - ասել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը։




 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media









103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России



Топ 10 новостей последнего часа



Rss.plus


Новости России







Rss.plus
Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России