Լավրովը կոչ է արել Հայաստանի ղեկավարությանը հիշել ԱՄՆ-ի վրա հույս դնողների ոչ նախանձելի ճակատագիրը
![Լավրովը կոչ է արել Հայաստանի ղեկավարությանը հիշել ԱՄՆ-ի վրա հույս դնողների ոչ նախանձելի ճակատագիրը](https://gdb.rferl.org/db7b425a-a0be-4c7f-aafa-56f49ba6f076_w800_h450.jpg)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի ղեկավարությանը խորհուրդ է տվել հիշել այն երկրների ոչ նախանձելի ճակատագիրը, որոնք հույսը դրել են ԱՄՆ-ի վրա։
Պատասխանելով հարցին, թե կարող է Հայաստանը կորցնել Ռուսաստանին, նա նշել է, որ Երևանում մի քանի առաջատար քաղաքական գործիչներ ցանկանում են նման սցենար և նայում են դեպի Արևմուտք։
«Գիտեք, այնտեղ շատ մարդիկ կան, ովքեր ցանկանում են կորցնել Ռուսաստանը և նոր ընկերներ ձեռք բերել», - ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է նախարար Լավրովը։
Նա ընդգծել է, որ ամեն դեպքում աշխարհաքաղաքական առումով չի կարելի անտեսել Ռուսաստանի Դաշնության շահերն Անդրկովկասում։
Լավրովը, մասնավորապես, ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ նմանատիպ միտք է հնչել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ուղերձում։