Ադրբեջանը սկսել է գրանցել Կեռնային Ղարաբաղի հայերին՝ նրանց իրավական կարգավիճակը սահմանելու համար
Ըստ Բաքվից ստացված հաղորդագրության, «տարածաշրջանի հայ բնակչության կայուն վերաինտեգրումն ապահովելու նպատակով Ղարաբաղում սոցիալական, հումանիտար, տնտեսական և ենթակառուցվածքային խնդիրների լուծման աշխատանքային խմբին հանձնարարվել է որոշել այդ անձանց իրավական կարգավիճակը»:
«Այս գործընթացի առաջին փուլով ենթադրվում է գրանցել Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանում բնակվող հայ բնակիչներին»,- ասվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հրապարակած հաղորդագրությունում: