Ալիևը հայտարարում է, թե Ադրբեջանում այլևս «գորշ գոտիներ չկան»
«Դա ցույց է տալիս Հայաստանի հետ խաղաղության հասնելու Ադրբեջանի պատրաստակամությունը։ Սա ուժեղ ուղերձ է նրանց, ովքեր դեռ ապրում են ռևանշիզմի գաղափարներով։ Նրանք պետք է հրաժարվեն նման մտքերից։ Հուսով եմ՝ Հայաստանի իշխանությունները ճիշտ կգնահատեն 2019 թվականից մինչև սեպտեմբերի 20-ը տեղի ունեցած իրադարձությունները։ Խաղաղությունը հասանելի է։ Սա է մեր տեսակետը տարածաշրջանի ապագայի վերաբերյալ։ Ես հավատում եմ, որ միջազգային դերակատարներն ու հարևանները կտեսնեն մեր կառուցողական վերաբերմունքը»,- ասել է նա։
Միաժամանակ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանի ռազմական գործողությունների պատճառը Ղարաբաղում «Հայաստանի վարչապետի անպատասխանատու քաղաքականությունն էր» և «անջատողականների գործունեությունը»։ Ալիևն ընդգծել է, որ «Ադրբեջանը ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը»։
Նա իր խոսքն ուղղել է նաև նրանց, ովքեր «անընդունելի ծրագրեր են կազմում Ադրբեջանի դեմ». - «Մի խաղացեք մեր համբերության հետ. մենք համբերատար ենք, բայց վճռական։ Մենք կարող ենք և ապացուցում ենք, որ ճիշտ ենք»,- ասել է Ալիևը։