Ժամը 14-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել 100 հազար 437 անձ
Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ Հակարիի կամուրջը հատել է 21062 տրանսպորտային միջոց:
Պետության կողմից առաջարկված կեցավարերից այս պահին օգտվել է 34 հազար 607 անձ: Ամենաշատ արցախցիներ ընդունած մարզերն են Կոտայքը և Արարատը՝ համապատասխանաբար 9490 և 8194 անձ:
Վարչապետի մամուլի խոսնակն այսօր ավելի վաղ հայտնել է, որ վերջին երկու օրերի ընթացքում շուրջ 90 ավտոբուս է մեկնել Ստեփանակերտ և վերադարձել, որի արդյունքում 2900 անձ տեղափոխվել է Գորիսի կամ Վայքի կենտրոններ: