ՀՆԱ-ի աճը Վրաստանում կազմել է 5.8 տոկոս
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) հաղորդագրության համաձայն, նախնական գնահատականներով, 2023 թվականի օգոստոսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, համախառն ներքին արտադրանքի (ՀՆԱ) աճը կազմել է 5,8 տոկոս: