Միխեիլ Սաակաշվիլին դիմել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին գրառում է կատարել Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում՝ դիմելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին: «Ներկայում մենք բախվել ենք Հարավային Կովկասում պոտենցիալ ռազմական առճակատման սպառնալիքին, մասնավորապես կապված միջանցքի հետ, որով Ադրբեջանն ուղիղ մուտքի հասանելիություն կստանա դեպի Նախիջևան։ Կարևոր է ընդունել, որ Ռուսաստանը շահագրգռված է այս հակամարտությունը սրելու մեջ: Նման պատերազմը ոչ միայն