Անհանգստացած ենք այն մարտահրավերներով, որոնց այսօր բախվում է Հայաստանը. Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մատի Ռայդմա
Մենք հետեւում ենք տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Անհանգստացած ենք այն մարտահրավերներով, որոնց այսօր բախվում է Հայաստանը: Էստոնիայի դիրքորոշումն այն է, որ պետք է պահպանվեն անկախությունը եւ միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականությունը, եւ ոչ ոք չի կարող այն ուժով փոխել: Այս տեսանկյունից մենք մեր ուժերից բխող ամեն ինչ կանենք` թե’ երկկողմ հարաբերություններում, թե’ որպես ԵՄ անդամ պետություն: