ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները դեմ կքվեարկեն բյուջեի նախագծին
![ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները դեմ կքվեարկեն բյուջեի նախագծին](https://gdb.rferl.org/01000000-0aff-0242-83ca-08db1a46de5c_cx0_cy10_cw0_w800_h450.jpg)
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և « Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարել են` դեմ են քվեարկելու կառավարության 2024 թվականի բյուջեի նախագծին։
Քվեարկությունը տեղի կունենա հաջորդ շաբաթ։
Ընդդիմությունը պաշտպանության բյուջեի 7 տոկոսանոց աճը բավարար չի համարում։
Դաշնակցական Արթուր Խաչատրյանը այսօր Ազգային ժողովում, ելույթ ունենալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անունից, նշեց, որ 2024 -ի բյուջեն Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծման համարժեք քայլեր և միջոցներ չի նախատեսում։
Դա, ըստ Խաչատրյանի, առաջին հերթին վերաբերում է անվտանգային մարտահրավերներին։