ՖԻԴԵ-ն վերհիշել է Տիգրան Պետրոսյանի չեմպիոնությունը
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) վերհիշել է աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի չեմպիոնական հաղթանակը 1963 թվականին։ Այս տարի լրանում է հայ գրոսմայստերի չեմպիոնության 60-րդ տարին։ «1963 թվականին Տիգրան Պետրոսյանը, հաղթելով Հավակնորդների մրցաշարում, ձեռնոց նետեց աշխարհի գործող չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկին համաշխարհային թագի համար մրցամարտում։ 24 պարտիայից բաղկացած մրցախաղերի մեջ լավագույնը ճանաչված դիմակայությունն ավարտվեց Պետրոսյանի վստահ հաղթանակով՝ 12,5-9,5 …
The post ՖԻԴԵ-ն վերհիշել է Տիգրան Պետրոսյանի չեմպիոնությունը appeared first on ԳԱԼԱ.
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) վերհիշել է աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի չեմպիոնական հաղթանակը 1963 թվականին։ Այս տարի լրանում է հայ գրոսմայստերի չեմպիոնության 60-րդ տարին։
«1963 թվականին Տիգրան Պետրոսյանը, հաղթելով Հավակնորդների մրցաշարում, ձեռնոց նետեց աշխարհի գործող չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկին համաշխարհային թագի համար մրցամարտում։ 24 պարտիայից բաղկացած մրցախաղերի մեջ լավագույնը ճանաչված դիմակայությունն ավարտվեց Պետրոսյանի վստահ հաղթանակով՝ 12,5-9,5 հաշվով։ Պերոսյանն ապահովեց հաղթանակը՝ շահելով 5 պարտիա, իսկ Բոտվիննիկը հաղթեց երկուսում»,- նշված է ՖԻԴԵ-ի հրապարակման մեջ։
The post ՖԻԴԵ-ն վերհիշել է Տիգրան Պետրոսյանի չեմպիոնությունը appeared first on ԳԱԼԱ.