Հինգ փաստաբան-իրավապաշտպաններ դիմել են` ԵՄ-ի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, Լեհաստանի, Բելգիայի, Նիդերլանդների, Չեխիայի, Լիտվայի դեսպանություններին
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Հինգ փաստաբան-իրավապաշտպանների (Վարազդատ Հարությունյանի, Արսեն Բաբայանի, Վահան Հովհաննիսյանի, Սերգեյ Հարությունյանի ու իմ) անունից նամակներն այսօր փոխանցել ենք Հայաստանում ԵՄ-ի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, Լեհաստանի, Բելգիայի, Նիդերլանդների, Չեխիայի, Լիտվայի դեսպանություններին։ ԱՄՆ դեսպանությունից հրաժարվեցին նամակն ընդունել՝ առաջարկելով այն ուղարկել փոստով։ Նամակում մասնավորապես ասված է. «Մենք հանդիսանում ենք Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հետապնդումների ենթարկվող քաղաքացիների