Նորավան-Լծեն-Տաթեւ ավտոճանապարհի Լծենի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Նորավան-Լծեն-Տաթեւ ավտոճանապարհի Լծենի հատվածում տեղի է ունեցել քարաթափում։ Անվտանգության նկատառումներից ելնելով` ճանապարհը ժամանակավորապես կփակվի երթեւեկության համար։ Ճանապարհը սպասարկող կազմակերպությունը՝ «Գրին ռոդ» ՍՊԸ-ն, կատարում է մաքրման աշխատանքներ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթեւեկության մասնակիցների ներողամտությունը։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ