Մարզական լրագրողները մտահոգված են ֆուտբոլում ստեղծված իրավիճակով. հայտարարություն
Հայաստանի մարզական լրագրողները խորապես մտահոգված են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների նախօրեին հայկական ֆուտբոլում ստեղծված իրավիճակով: Գործող ֆեդերացիայի ղեկավարման ոչ բավարար արդյունքները և անկատար խոստումները խոշոր ներդրողների շրջանում դարձել են քննադատությունների պատճառ` վերածվելով ՀՖՖ-ի ու Հայաստանի առաջատար ֆուտբոլային ակումբների սուր դիմակայության: Այս ամենը կարող է հանգեցնել բացասական լուրջ հետևանքների: ԶԼՄ-ներում լայնորեն քննարկվում են ֆուտբոլային ակումբների,