Իսրայելի պատվիրակությունը Կահիրեում եգիպտական կողմի հետ քննարկել է ՀԱՄԱՍ-ի հետ հնարավոր գործարքը
Ըստ թերթի տեղեկատվության՝ եգիպտական առաջարկը, որը ենթադրում է բանակցությունների երկու փուլ, կտրականապես չի մերժվել ՀԱՄԱՍ-ի կողմից, քանի որ այն ներառում է երկու հիմնական սկզբունք, որոնց կողմնակից է շարժումը, այն է՝ բանակցություններից հրաժարում ռազմական գործողությունների ժամանակ և համապարփակ հրադադար` Գազայի հատվածից Իսրայելի զորքերի հետագա դուրսբերմամբ: