Мы в Telegram
Добавить новость
World News in Armenian



Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

«Զանգեցի հորս ու ասացի՝ մի տղա կա, ես իրեն եմ հավանում, ինքն էլ՝ ինձ, բայց հայ չէ». Սիմոնեն և Անուշը՝ հայ-իտալական սեր՝ Սիցիլիայի ափերին

Անուշ Մնացականյանի կյանքը մեկընդմիշտ փոխվեց 2021 թվականին, երբ Ամիրյան փողոցում ավտոբուսին սպասելիս իտալացի Սիմոնեն նրան նկատեց սկզբում կանգառում, ապա սկսեց փնտրել տելեգրամյան ալիքում: Սիմոնե Կանդելլան, որ մի խումբ իտալացիների հետ աշխատանքային այցով Սիցիլիայից եկել էր Երևան, հայտնվելով Երևանի կենտրոնում և փողոցում տեսնելով Անուշին, քիչ ժամանակ անց կարողացավ գտնել նրան համացանցում՝ հիմք դնելով հայ-իտալական սիրո պատմությանը:  […]

The post «Զանգեցի հորս ու ասացի՝ մի տղա կա, ես իրեն եմ հավանում, ինքն էլ՝ ինձ, բայց հայ չէ». Սիմոնեն և Անուշը՝ հայ-իտալական սեր՝ Սիցիլիայի ափերին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Անուշ Մնացականյանի կյանքը մեկընդմիշտ փոխվեց 2021 թվականին, երբ Ամիրյան փողոցում ավտոբուսին սպասելիս իտալացի Սիմոնեն նրան նկատեց սկզբում կանգառում, ապա սկսեց փնտրել տելեգրամյան ալիքում:

Սիմոնե Կանդելլան, որ մի խումբ իտալացիների հետ աշխատանքային այցով Սիցիլիայից եկել էր Երևան, հայտնվելով Երևանի կենտրոնում և փողոցում տեսնելով Անուշին, քիչ ժամանակ անց կարողացավ գտնել նրան համացանցում՝ հիմք դնելով հայ-իտալական սիրո պատմությանը: 

«Սիմոնեն գտել էր նաև ինստագրամյան էջս, որը նշված էր եղել իմ տելեգրամյան ալիքում և հայերենով գրել էր՝ բարև, Անուշ, ես քեզ այսօր տեսել եմ կանգառում, հետո Տելեգրամի միջոցով գտել եմ։ Իրականում ես ինքս էլ գիտեի Տելեգրամի այդ հնարավորության մասին, բայց պատկերացում անգամ չունեի, որ մի օր ինձ կարող են էդպես գտնել․․․»- «Մեդիալաբին» պատմում 27-ամյա Անուշն ու հավելում՝ սկզբում չէր պատասխանում Սիմոնեի նամակներին, բայց հետո որոշեց պատասխանել։ 

«Մի քանի նամակագրական շփումներից հետո որոշեցինք հանդիպել։ Այդ օրը երկուսս էլ շատ լարված էինք, որովհետև չգիտեինք՝ ինչպես շփվել։ Սիմոնեն միայն իտալերեն գիտեր, և ստիպված էինք գուգլ թարգմանչի միջոցով թարգմանել մեր ասելիքը ու ցույց տալ մեկս մյուսին։ Հիշում եմ՝ անընդհատ ասում էր՝ կներես, Անուշ, որ անգլերեն չգիտեմ, ու էսպես ենք շփվում»։

Ոչ այնքան խոստումնալից այդ հանդիպմանը, սակայն, հաջորդեցին ևս մի քանիսը, որտեղ գլխավոր դերում կրկին գուգլ թարգմանիչն էր։ 

«Երկու ամիս անց Սիմոնեն վերադարձավ Իտալիա, բայց այնտեղից ևս շարունակում էինք շփվել՝ ընդ որում՝ տեսազանգերի միջոցով ևս, որոնց ընթացքում շփվում էի նաև իր ծնողների հետ։

Այդ ժամանակ զգում էինք, թե ինչպես էր մեր շփումն օր օրի ավելի լրջանում, իսկ զանգերն օրվա մեծ մասն էին կազմում։ Էդպես՝ գնալուց մեկ ամիս անց Սիմոնեն որոշեց վերադառնալ Հայաստան՝ այս անգամ արդեն մատանիով»։

Անուշն ասում է, որ թեև Սիմոնեի՝ իր հետ ընտանիք կազմելու մտադրությանը, Իտալիայի հարավում նշանադրությանը և ամուսնությանը մարդիկ այնքան էլ լուրջ չեն վերաբերվում և հազվադեպ են իրենց միություններն այդ ճանապարհով հաստատում: Սակայն Սիմոնեի ընտանիքի համար 34-ամյա իրենց որդու որոշումը, այնուամենայնիվ, ընդունելի եղավ։ 

Ամեն ինչ այլ էր Անուշի ընտանիքում, որտեղ դժվարությամբ էին ընդունում իրենց դստեր՝ այլազգի տղամարդու հետ միությունը, անհանգստանալով առավելապես այն պատճառով, որ իրենց դուստրը կլքի իրենց ու Հայաստանը։

«Ծնողներս Ռուսաստանում էին բնակվում, իսկ ես բնակվում էի տատիս, եղբորս ու հորեղբորս ընտանիքի հետ։ Կյանքումս առաջին անգամ էր, որ պիտի հորս պատմեի ինչ-որ մեկի մասին։ Զանգեցի ու ասացի՝ մի տղա կա, ես իրեն եմ հավանում, ինքն էլ՝ ինձ, որոշել է մատանիով գալ Հայաստան, բայց հայ չէ։ Այդ պահին հայրս քնաթաթախ, շոկի ենթարկված՝ հարցրեց՝ իսկ ինքն ինչո՞վ է զբաղվում։ Շատ ծիծաղելի էր»,- պատմում է Անուշն ու հավելում՝ հայրը կտրականապես դեմ էր իրենց միությանը, սակայն ընկերներից մեկի հորդորով որոշեց ծանոթանալ տղայի հետ, ապա նոր միայն իր որոշումը հաստատել։

«Պապաս որոշում է՝ Սիմոնեի հետ հանդիպման կազմակերպումը հանձնարարել հորեղբորս, ասում է՝ տես, եթե դու կհավանես, ես խնդիր չեմ տեսնում՝ շատ լավ իմանալով, որ հորեղբայրս որևէ մեկին չէր հավանում, և գրեթե 99 տոկոսով վստահ լինելով, որ Սիմոնեին ևս չէր հավանի։

Բայց արդյունքում, ի զարմանս բոլորի, հորեղբայրս Սիմոնեին հավանել էր բոլորից շատ, ասել էր՝ էդ տղան շատ լավն է, իրենից լավ ոչ ոքի չեք գտնի Անուշի համար»,- պատմում է Անուշն ու հավելում՝ արդեն 2021 թվականի հունիսի 27-ին տեղի է ունենում իրենց նշանադրությունը։

«Երբեք չեմ մոռանա այն օրը, տան դուռը բացեցի, և դիմացս ելան կոստյումներով Սիմոնեն ու իր իտալացի ընկերը՝ ձեռքներին՝ մի շիշ կոնյակ, ծաղիկներ, տորթ և մատանի։

Իմ տանեցիներին հաճոյանալու համար իրենք փորձել էին նաև մի քանի հայերեն արտահայտություններ սովորել, որոնցից ամենաշատն օգտագործում էին՝ «փող չկա»-ն, և իրենց ցանկացած խոսքից հետո անպայման ավելացնում էին՝ փող չկա։

Ասում էին՝ Անուշ, ինչ եկել ենք Հայաստան, լսում ենք այս արտահայտությունը, ի՞նչ է դա նշանակում, իսկ հետո, երբ իրենք հասկացան, թե դա ինչ է, արդեն չէին հասկանում, թե ինչու են հայերն այն օգտագործում։ Ասում էին՝ օրինակ «Ֆերրարին» և «Լամբորջինին» իտալական մեքենաներ են, բայց Իտալիայում դրանցից այնքան չկա, որքան Հայաստանում, բոլորը լավ են ապրում, լավ մեքենա են քշում, բայց ասում են՝ փող չկա»։ 

Հայ-իտալական զույգի նշանադրությանը հաջորդեց հարսանիքը, որը կայացավ Հայաստանում։ Ինչպես նշում է Անուշը՝ շատ տպավորեց եւ զարմացրեց իտալացիներին:

«Իրենք տպավորվել էին մեր հայկական հարսանիքից։ Հիշում եմ՝ այդ օրը սկեսուրս ինչ մեծ ոգևորությամբ էր իրականացնում լավաշի ու մեղրի արարողությունը, այդ ընթացքում էլ, հայկական երաժշտության տակ պարելով, տանում-բերում էր ափսեները։

Մեր իտալացի հյուրերը ոգևորվել էին հատկապես այն պահին, երբ խորովածը պարեցնելով բերեցին։ Բոլորն իրենց հեռախոսներով նկարում էին այդ տեսարանը։ Այսօր խորովածը նրանց սիրելի ուտեստներից է, իսկ ամուսնուս՝ Սիմոնեի համար՝ թիվ 1 ուտելիքն ամբողջ աշխարհում»։

Անուշը խոսում է նաեւ պատերազմից և Իտալիայից ժամանած հարազատների տպավորություններից: Նրա խոսքով՝ իտալացի հյուրերի համար շատ հուզիչ էր հատկապես Եռաբլուր այցը, որ Իտալիա վերադառնալուց հետո պատմում են բոլորին:

«Սիմոնեն և նրա զարմուհիները ապշահար էին այն փաստից, որ 21-րդ դարում մարդիկ դեռ պատերազմում են, և չէին հավատում, որ այդպիսի բան հնարավոր է։ 

Հիշում եմ՝ աղջիկներն անընդհատ կանչում էին ինձ ու ասում՝ Անուշ, նայիր, բայց սա ախր երեխա է, իրենք բոլորը երեխաներ են, ինչո՞ւ են իրենք կռվել և զոհվել այդ պատերազմներում․․․

Սիմոնեն միշտ ասում է, որ Հայաստանում պատերազմի մասին հիշեցնում են միայն մարդկանց աչքերը, որ միշտ ու ամեն տեղ շատ տխուր են»,- ասում է Անուշն ու հավելում՝ Սիմոնեի տատիկը միշտ աղոթում է Հայաստանի և հայերի համար։ 

Վերադառնալով Սիցիլիայի իր տպավորություններին, Անուշը նշում է՝ սիցիլիացիները նաև շատ հետաքրքրասեր են և սիրում են բարձր խոսել, իսկ եթե ընկել ես մի տարածք, որտեղ մի քանի սիցիլիացիներ են, թող ու փախիր։

«Երբ որ ասում են՝ բամբասկոտ տատիկներ, աչքիս առաջ միանգամից Սիցիլիայի տատիկներն են գալիս, որ հազար ու մի հարց կարող են տալ։ Երբ նոր էի եկել, ինձ Հայաստանից էին հարցնում, հայերից, հետո՝ ինձանից, իմ ընտանիքից ու էդպես շարունակ։

«Իրենք շատ են սիրում նաև պարել փողոցներում, սիրում են քեֆ, ուրախություն և շատ ուրախ ժողովուրդ են, ի տարբերություն հայերի, որն ինձ համար Հայաստանից հետո նորություն էր»,- պատմում է Անուշն ու հավելում՝ սիցիլիացիների պարզությունն է պատճառը, որ իր Սիցիլիա տեղափոխությունից՝ 2023 թվականից ի վեր կարողանում է ապրել և շփվել նրանց հետ:

«Սիմոնեի ընտանիքում էլ բոլորը բացառապես իտալերեն են շփվում, բայց այնքան լավ մարդիկ են, որ լեզվական դժվարություններ դեռ չեմ զգում։ 

Այս պահին ես ինքս էլ փորձում եմ իտալերեն սովորել, որպեսզի կարողանամ նաև աշխատել։ Բացի այդ՝ ընտանիքիցս հեռու գտնվելս, կարոտս հաղթահարելու և ազատ ժամանակս օգտագործելու նպատակով սկսել եմ մինի բլոգ վարել, որտեղ կիսվում եմ ամեն ինչով, որ վերաբերում է Սիցիլիային՝ կենցաղից մինչև տեսարժան վայրեր, լեզու, խոհանոց, մարդիկ և այլն»,- ասում է Անուշը:

«Հայրս մինչ օրս էլ չի համակերպվում իմ հեռվում գտնվելու փաստի հետ։ Թե ես, թե Սիմոնեն և թե Սիմոնեի ամբողջ ընտանիքը շատ ենք սիրում Հայաստանը, բայց, ցավոք, քանի որ Սիմոնեն հայերեն չգիտի, իսկ անգլերեն դեռ նոր է սովորել, իր համար դեռևս բարդ կլինի Հայաստանում ապրել, բայց եթե մի օր որոշենք տեղափոխվել Սիցիլիայից մեկ այլ երկիր, դա անպայման Հայաստանը կլինի»,- ասում է Անուշը։ 

Անի Մարտիրոսյան

Լուսանկարները՝ անձնական արխիվից

MediaLab.am

The post «Զանգեցի հորս ու ասացի՝ մի տղա կա, ես իրեն եմ հավանում, ինքն էլ՝ ինձ, բայց հայ չէ». Սիմոնեն և Անուշը՝ հայ-իտալական սեր՝ Սիցիլիայի ափերին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

Более 39 млн рублей направлено на летний отдых и оздоровление детей-сирот в Архангельской области



VIP

Шикарный лимузин, красная дорожка и элегантный black tie: слушатели «Авторадио» поехали на премию МУЗ-ТВ




Українські новини

Монтаж димоходів та вентиляційних систем у Києві



Новости 24 часа

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Свыше 5,2 миллиона жителей Московского региона получают набор социальных услуг в натуральном виде



Game News

Моя Говорящая Кошка 3.2



Москва

«ЯРКО» провела развлекательную программу на фестивале «Крутая песочница»



News Every Day

'Hum bhi insaan hain': Pakistan allrounder Imad urges calm



Интернет

ТСД промышленного класса Saotron RT-Т510



Москва

Три дня звезды в прыжках в воду будут биться за медали Игр БРИКС в Казани



Игорь Бутман

Игорь Бутман рассказал подробности о Московском джазовом фестивале



Москва

Санкции против Мосбиржи: в ЦБ сказали, к чему готовиться



Ролан Гаррос

Российские теннисисты выступят на Олимпиаде в Париже



Москва

«Москва востребована мировым сообществом»: какое значение имеют военно-морские учения России и Египта



Росгвардия

Директор Росгвардии генерал армии Виктор Золотов принял участие в посвященных 100-летию дивизии имени Ф.Э. Дзержинского торжественных мероприятиях



Симферополь

Футболисты ЮФУ одержали три победы в домашнем турнире



Москва

Концертный директор для музыкантов. Концертный директор для певцов. Концертное агентство в Москве. Букинг агентство. Организация концертов и гастролей.



Москва

Собянин утвердил проект строительства общественно-делового центра в ЗАО



Москва

Музей Победы ко Дню медика открыл новую площадку



103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России





Топ 10 новостей последнего часа




Новости России

Боли в спине и суставах? Рассказываем, кто вам сможет помочь: интервью с главным врачом клиники «Эксперт» в Карелии

Путин вручил орден «За доблестный труд» коллективу Пироговского медцентра

«Понял, что скоро позовут в «Динамо»: 17-летний ставропольский футболист играет за команду мастеров

Доходность частных домов в Амурской области выше, чем по России


Москва

Рок-версия гимна Белогорска прозвучала на масштабном рок-н-мобе






Rss.plus

В Дубне сотрудники Росгвардии помогли утиному семейству перейти оживленную трассу

«ЯРКО» провела развлекательную программу на фестивале «Крутая песочница»

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Свыше 5,2 миллиона жителей Московского региона получают набор социальных услуг в натуральном виде

Автопробег в честь Дня России прошел в Ленинском округе

Moscow.media
Москва

Собянин рассказал о новом вольере для снежных барсов в Московском зоопарке



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Сергей Брановицкий

Кинокомпания. Сайт кинокомпании. Кинокомпания официальный сайт.




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

В Москве выставили на продажу редкий Mercedes-Benz SLR McLaren за 100 млн рублей

Футболисты ЮФУ одержали три победы в домашнем турнире

Московские школьники завоевали четыре медали на престижной Международной олимпиаде


WTA

«ITF решила пойти по пути WTA и ATP, которые давно допускают россиян» — Янчук



Новости Крыма на Sevpoisk.ru


Филипп Киркоров

Филипп Киркоров, Люся Чеботина, SHAMAN – 25 ярких звезд в Открытой студии «Авторадио» на «Премии МУЗ-ТВ 2024»



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России