«Մեր երջանիկ գոյությանը խանգարող ամեն ինչ հանձնելու» այս քաղաքականությունը հատվածական չէ և վերաբերում է իշխանությունների բոլոր քայլերին. «ՉԻ»
Պետք է հրաժարվել ՀԱՊԿ-ից և ընդհանրապես դաշնակիցների փնտրտուքից, որովհետև դա մեզ խանգարում է (հանկարծ Ադրբեջանը դրանում ռևանշիստական ձգտումներ կտեսնի ու կհարձակվի), պետք է հանձնել «ամայի-անբնակ սարերը» (դրանք մեզ խանգարում են, որովհետև լարվածության պոտենցիալ օջախներ են), մեզ խանգարում են նաև Անկախության հռչակագիրը, Մասիս սարը, մեր պատմությունը, որովհետև դրանք բարդացնում են մեր հարաբերությունները հարևանների հետ, մեզ խանգարում են Տավուշի գյուղերը, որովհետև դրանք «կռվի բուն են», վաղն էլ մեզ կխանգարի Սյունիքը, որովհետև դրա պատճառով բոլոր կողմերից քաշքշում են մեզ ու թույլ չեն տալիս «խախանդ ապրել»․․․