Այլևս չեն թույլատրի, որ չորակավորված զբոսավարը կամ հյուրանոցատերը փչացնի երկրի իմիջը․ ի՞նչ է նախատեսում «Զբոսաշրջության մասին» նոր օրենքը
2023 թվականի դեկտեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվեց Հայաստանի Հանրապետության օրենքը «Զբոսաշրջության մասին», որտեղ մանրամասն ներկայացված են զբոսաշրջության բնագավառում կառավարության, զբոսաշրջային կոմիտեի լիազորությունները, զբոսաշրջիկի իրավունքները, զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց պարտականությունները։ Օրենքը ուժի մեջ կմտնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ից։ Aravot.am-ը Ազգային ժողովի պատգամավոր, զբոսաշրջային ոլորտում մեր փորձ ունեցող Դավիթ Առուշանյանից հետաքրքրվեց, թե օրենքն ի՞նչ կտա