Ախուրյանում ՔՊ-ականներն ավագանու դաշնակցական անդամին զրկել են մանդատից․ նա դիմելու է դատարան
Շիրակի մարզի Ախուրյան համայնքում, որտեղ 9 ամիս առաջ տեղի ունեցավ իշխանափոխություն․ ՔՊ-ին ամեն կերպ հաջողվեց ՀՅԴ-ից խլել տեղի իշխանությունը, ինտրիգները դեռ շարունակվում են։ ՔՊ խմբակցությունը, մասնավորապես փոխհամայնքապետ Կարեն Ներսիսյանը վերջին ավագանու նիստում օրակարգ էր բերել Ախուրյանի նախկին փոխհամայնքապետ, «Հաղթանակ» դաշինքի ղեկավար, ՀՅԴ-ական Կարեն Արշակյանի՝ որպես ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին։ Նա նախագիծը ներկայացնելիս՝ պարզաբանեց․