«Եթե Անդրանիկ Մանուկյանը հարցեր տա, չեմ պատասխանի»
Ասաց դատարան հրավիրված փորձագետը ՀՀ վարչական դատարանում (դատավոր՝ Կ. Զարիկյան) ապրիլի 15-ին շարունակվեց «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար, «Գաթա բենդ»-ի համահիմնադիր Անդրանիկ սարկավագ Մանուկյանի հայցն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի գործով դատական նիստը: Հերթական անգամ նիստից բացակայում էր Երեւանի քաղաքապետարանը: Դատարան էին ներկայացել երրորդ անձ ճանաչված «Օկտագոն» ՍՊ ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Խուրշուդյանը, Անդրանիկ Մանուկյանը եւ նրա