Թուրք պատմաբան․ «Ես հավատում եմ, որ Հայոց ցեղասպանությունը, ինչպես Հոլոքոստը, երբեք չի մոռացվի»
Այս թեման ուսումնասիրելիս հետաքրքրվեցի Գրիգոր Զոհրապով, ում մասին մինչ այդ շատ քիչ տեղեկություններ ունեի։ Նախ հեղինակեցի Զոհրապի մասին գիրքը, ապա՝ «24 ապրիլի, 1915 թ.» վերնագրով իմ աշխատությունը։ Իմ կարծիքով, 1915 թվականի ապրիլի 24-ի ամենանշանավոր դեմքը Գրիգոր Զոհրապն է։ Նույնիսկ պոլսահայերը դժվարությամբ են Զոհրապի և Կոմիտաս Վարդապետից բացի մեկ այլ անուն կարողանում հիշատակել կապված այս իրադարձությունների հետ։ Ինձ օրինակ հետաքրքրում է, թե Հայաստանում ինչպիսին է տեղեկացվածությունը։