«Բռունցքդ բեր» նախաձեռնությունը հրապարակեց բոլոր պատգամավորների անունները եւ հիշեցրեց անձնական պատասխանատվության մասին
«Բռունցքդ բեր» նախաձեռնության անդամները` գլխավորապես երիտասարդներ, ԱԺ պատգամավորներից պահանջելով չեղարկել վարչակազմի զիջողական քաղաքականությունը` ամենօրյա ակցիաների շարք է նախաձեռնել ԱԺ շենքի դիմաց։ Նախաձեռնության անդամ, ոսկեպարցի Սլավիկ Ալավերդյանը նշեց, որ հանրության մեջ այս օրերին Տավուշում իրականում տեղի ունեցողի մասին անտեղյակության մթնոլորտ է տիրում։ Եվ բերեց իշխանության մանիպուլյացիաների, ժողովրդին մոլորեցնելու, սահմանագծման եւ սահմանազատման գործընթացում ՀՀ սահմանադրության, օրենքների, ինչպես