Վերջին ժամանակահատվածում հատկապես մեծ տարածում է ստացել էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով ատելության խոսքը
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկումները վկայում են, որ վերջին ժամանակահատվածում հատկապես մեծ տարածում է ստացել էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով ատելության խոսքը։ Ընդ որում՝ մի շարք դեպքերում կոնկրետ էթնիկ կամ ազգային պատկանելությունն օգտագործվում է որպես վիրավորանք։ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ նման խոսքի կիրառումն անթույլատրելի է։ Պետությունը պետք է