Մենք շահագրգռված ենք Ադրբեջանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդմամբ. Իրանի խորհրդարանի ղեկավարն՝ Ադրբեջանի գործընկերոջը
Ադրբեջանի և Իրանի խորհրդարանների նախագահներ Սահիբա Գաֆարովան և Մուհամեդ Բաղեր Ղալիբաֆը Ժնևում հանդիպում են ունեցել:
«Իրանական կողմը շահագրգռված է Ադրբեջանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդմամբ: Հարևան երկրների հետ հարաբերություններում Իրանի նորընտիր ղեկավարության քաղաքականության մեջ փոփոխություններ չկան»,- հանդիպման ընթացքում ասել է Մուհամեդ Բաղեր Ղալիբաֆը:
Ադրբեջանի խորհրդարանի խոսնակն էլ իր հերթին նշել է, որ Ադրբեջանի և Իրանի միջև տարբեր ուղղություններով զարգանում են համագործակցության հարաբերություններ: Նա կարևորել է երկկողմ ձևաչափով ձեռք բերված համաձայնությունները, համատեղ իրականացվող ծրագրերը՝ համագործակցության հետագա ընդլայնման տեսանկյունից:
Ադրբեջանական կողմը նշել է, որ «մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովմանը, համագործակցությանը»:
Հանդիպմանը քննարկվել են նաև այս տարվա նոյեմբերին Բաքվում COP29-ի շրջանակում կայանալիք խորհրդարանական համաժողովի հետ կապված հարցեր: