Ըստ վարորդի՝ վերջին ամիսներին վրացական կողմն ավելի է խստացրել հատկապես հայկական բեռնատարների զննումը
Ներկայանալ չցանկացող բեռնատարի վարորդը, որ տասը տարուց ավելի Լարսով ապրանք է տանում Ռուսաստան և ներկրում Հայաստան, ասում է՝ օրերս տեղումների պատճառով փակված ճանապարհներն մի քանի ժամով բացվել էին, բայց իրենք Վրաստանի «Կազբեգի» սահմանային անցակետից չեն կարողացել դուրս գալ:
Ըստ մեր զրուցակցի՝ վրացական կողմում ասել են՝ «եթե ուզում եք դուրս գալ, ձյունն ինքներդ մաքրեք, որովհետև դա փող արժե»:
Վարորդը նաև պնդում է՝ վերջին ամիսներին վրացական կողմն ավելի է խստացրել հատկապես հայկական բեռնատարների...