Ժողովուրդը «կետ առ կետ» գիտի՞, թե ինչի մասին է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը
«Ազատության» հետ զրույցներում քաղաքացիներից ոչ ոք չկարողացավ պատասխանել՝ ինչ նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը, երբ երեկ Ազգային ժողովում հայտարարեց, թե ժողովուրդը կետ առ կետ գիտի՝ ինչի մասին է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը, որի տեքստը կողմերը համաձայնեցրին մոտ երկու շաբաթ առաջ: Հարցը խորհրդարանում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն էր բարձրացրել։
«Բա որ չգիտեք կետերի մասին, ի՞նչ գիտեք, որ հայեր ենք հետ վերցնելու, բա ինչի՞ եմ հայտարարել, հայտարարել եմ, որ ոչ...