Փարաքարի 14/12 ընտրատեղամասում, ըստ հանձնաժողովի նախագահի, խախտում չեն արձանագրել
Փարաքարի 14/12 ընտրատեղամասում կա 1788 ընտրող, ժամը 15:30-ի սահմաններում քվեարկությանը մասնակցել է 588 քաղաքացի։ Հանձնաժողովի նախագահ Քրիստինե Ամիրյանի խոսքով՝ խախտման մասին որևէ արձանագրություն չեն կազմել, ընտրատեղամասի ներսում խախտում չի եղել։
«Հայաքվե»-ն ավելի վաղ այս ընտրատեղամասի տարածքում կուտակումների և ուղղորդումների մասին էր ահազանգել: Հանձնաժողովի նախագահը, սակայն, պնդեց՝ ընտրատեղամասից դուրս խնդիրները իրավապահների տիրույթում են։
«Անկախ դիտորդ» առաքելությունը, որ 22 դիտորդով...