Պարույր Հովհաննիսյանն ազատվել է արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ, Պարույր Հովհաննիսյանն ազատվել է արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից։«Ազատության» տեղեկություններով՝ Հովհաննիսյանը կնշանակվի ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ:Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։Հովհաննիսյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2021-ի նոյեմբերի 9-ից։ Ավելի վաղ նա Հայաստանի մշտական ներկայացուցիչն էր Եվրոպայի խորհրդում։